ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցել է IDEF 2025 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, հանդիպել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Ընդգծվել է նաև, որ ռազմավարական համագոծակցության ամրապնդման առումով նշված ցուցահանդեսը հատուկ նշանակություն ունի։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում