ՎՎարդան Հովսեփյան

Շուշիում հայ-իրանական գիտամշակութային կենտրոն է բացվել

Շուշիում հայ-իրանական գիտամշակութային կենտրոն է բացվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Շուշիում ներկա է եղել հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստանի  զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամներին նախագծի իրականացման համար: Արցախի ղեկավարը հույս է հայտնել, որ կենտրոնը կարևոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական և քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաև Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում