Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր

Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր

Բիթլիս, էրզրում, Կարին, Մուշ, Սասուն, Վան` սեփական երեխաներին կորցնելու մտքի հետ այդպես էլ չհամակերպվող մոր պես Հայաստանը չի մոռանում Արարատից այն կողմ գտնվող իր տարածքներն ու այնտեղ թողած ահռելի մշակութային ժառանգությունը: Դրանց մի մասը վկայակոչում է հայկական քաղաքակրթությունը դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Իսկ հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը մեր երկիրը պարզապես չէր կարող չանդրադառնալ 15 թվականի զանգավածային ջարդերի եւ տարհանման հետեւանքով ուրարտական պատմամշակութային կոթողներին, որոնք նկարների տեսքով ցուցադրվել են էրեբունի թանգարանում:

Միեւնույն ժամանակ նշվել է նաեւ ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը: Այս կառույցը նպատակաուղղված է բարձրացնել անդամ-պետությունների պատասխանատվությունը մշակութային ժառանգության հանդեպ: Հայոց առաջին մայրաքաղաք Վանի ամրոց-բնակավայրերից բացօթյա ծիսապաշտամունքային հայտնի Գանձադուռ, Աշոտակերտ, Մհերի դուռ համալիրներից մինչեւ ուրարտական սեպագիր արձանագրություններ. ցավոք, այս հուշարձանները դե յուրե չեն կարող մեր երկրի պաշտպանության տակ գտնվել: Դրանք մնում են Թուրքիայի բարի կամքի դրսեւորմանը, որն էլ իր ուժերի ներածին չափով փորձում է ջնջել ամեն տեսակի հայկական հետքերը: Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում