ԱԱնի Օհանյան

Հրդեհ Կոթի գյուղում. այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

Հրդեհ Կոթի գյուղում. այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի՝ դեպի անտառ տարածվելու վտանգ: 

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հանդամասում բռնկված հրդեհը ժամը 15:59-ին մեկուսացվել է, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Կոթի գյուղի 7 բնակիչ և էկոպարեկային ծառայության 5 աշխատակից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում