ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Ստամբուլում չորեքշաբթի կամ հինգշաբթի. Independent Turkce

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Ստամբուլում չորեքշաբթի կամ հինգշաբթի. Independent Turkce

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպել այս շաբաթ Ստամբուլում, երկուշաբթի հաղորդել է Independent Turkce-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ ռուսական բանակցային թիմը հաստատել էր, որ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին այս շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ։ Նախորդ ուղիղ բանակցությունները Ստամբուլում տեղի են ունեցել 2025 թվականին մայիսի 16-ին և հունիսի 2-ին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի համար ռուսական խմբի կազմում փոփոխություններ չեն լինի:

Կիևն էլ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը դարձյալ կղեկավարի Ռուստեմ Ումերովը, այս անգամ՝ որպես Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիհալը չի մասնակցի բանակցություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում