ՄՄարիամ Մխիթարյան

Ռուբիոն կոչ է արել Սիրիայի իշխանություններին կանխել ԻՊ-ի գործունեությունը երկրում

Ռուբիոն կոչ է արել Սիրիայի իշխանություններին կանխել ԻՊ-ի գործունեությունը երկրում

Սիրիայի իշխանությունները պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները՝ երկրում «Իսլամական պետության» և մյուս արմատական ջիհադիստական խմբավորումների գործունեությունը կանխելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա ստեղծելու միասնական, ներառական և խաղաղ Սիրիա:

Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը սկսել է գործել կիրակի, հայտարարել Է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և համատեղության կարգով Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը: Նախօրեին Սիրիայի իշխանությունները հայտարարել էին երկրում հրադադարի համընդհանուր ռեժիմի անհապաղ ներդրման մասին:

Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդել են, որ իշխանությունները շաբաթ օրը սկսել են անվտանգության ուժեր տեղակայել Սիրիայի հարավային Սուեյդա նահանգում, որտեղ նախկինում բախումներ էին տեղի ունեցել կառավարական ուժերի և դրուզների խմբավորումների միջև։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում