ԱԱսպրամ Սարատիկյան

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և  այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրառում է կատարել․

««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետև «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։

 

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և որևէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։

Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռևս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։

 

Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։

Վեհարանը վեհի’»,- գրել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում