ԳԳոհար Սարգսյան

Անգեղակոթ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է

Անգեղակոթ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է

Հուլիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Honda և VAZ մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 9 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում