Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից

Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից

Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի հարստացումը ավելի քան 60 %-ով, եթե «եվրոպական եռյակի երկրները» որոշեն ակտիվացնել 2015 թվականի համաձայնագրով նախատեսված պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը:

Ըստ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցչի՝ այս պահին Իրանը կամավոր կերպով դադարեցրել է միայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերաբերյալ լրացուցիչ արձանագրության իրականացումը, սակայն եթե արտաքին ճնշումը շարունակվի, ապա Թեհրանը կարող է փոխել իր քաղաքականությունը: 

Էբրահիմ Ռեզային նշել է, որ Իրանը կարող է դիտարկել նաև ժամանակակից ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը, ինչպես նաև միջուկային համագործակցության ընդլայնումը: 

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային նախազգուշացրել էր, որ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացումն ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը և անդառնալի վնաս կհասցնի դիվանագիտական հարաբերություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում