Մեկնարկել է հայկական գրադարանների միջազգային 3-րդ համաժողովը

Մեկնարկել է հայկական գրադարանների միջազգային 3-րդ համաժողովը

Մայր Աթոռի Մատենադարանում  օտար երկրներից ժամանած գրադարանների ներկայացուցիչներն իրենց հայ գործընկերների հետ մտքեր են փոխանակել՝ ինչպես ստեղծել թվային գրադարան մեկ էլեկտրոնային հասցեով, որը կամփոփի հայ հնատիպ գրականությունն ու մամուլը:

Համաժողովի ընթացքում Մայր Աթոռի Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կառույցներն իրականացնելու են հայ տպագիր ժառանգության և փաստաթղթերի թվայնացման, թվային գրադարանի ստեղծման և այլ ծրագրեր:

Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ նրանք քննարկել են աշխարհով մեկ սփռված հնատիպ գրականության և հայ մամուլի գրահավաք կազմակերպելու, ինչպես նաև դրանք թվայնացնելու հարցերը:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում