Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ադրին Նազարյանին և Փոլ Քրիքորյանին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ադրին Նազարյանին և Փոլ Քրիքորյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու առավել մեծ ներուժ կա՝ նոր տեխնոլոգիաներ, գիտություն, կրթություն, էներգետիկա, գյուղատնտեսություն: Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը՝ նպաստելու երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի նահանգում հայ համայնքի ներգրավվածությանը տեղի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում