ԱԱսպրամ Սարատիկյան

ՀՀ նախագահն ու «Վեոլիա ջրի» գլխավոր տնօրենը քննարկել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին առնչվող հարցեր

ՀՀ նախագահն ու «Վեոլիա ջրի» գլխավոր տնօրենը քննարկել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին:

Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։

Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, համակարգի արդիականացմանն, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է եղել նաև ապագա նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը՝ ընդգրկելով նոր բնակավայրեր, ինչպես նաև ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, խելամիտ օգտագործման և պահպանման համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում