ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայում նախատեսվում է ընտրություններում քվեարկել 16 տարեկանից սկսած. BBC

Մեծ Բրիտանիայում նախատեսվում է ընտրություններում քվեարկել 16 տարեկանից սկսած. BBC

Մեծ Բրիտանիայի 16 և 17 տարեկան դեռահասները կունենան քվեարկելու իրավունք երկրում անցկացվող բոլոր ընտրություններում, որոշել է երկրի կառավարությունը։ Մինչ այժմ ընտրողներն այդ իրավունքը ստանում էին 18 տարեկանից, տեղեկացնում է BBC-ն։

Երկրի նախարարները նշում են, որ այս քայլը նպատակ ունի «արդիականացնել ժողովրդավարությունը» և բարձրացնել մասնակցությունը, ինչպես նաև ընդհանուր ընտրությունների քվեարկության տարիքը համապատասխանեցնել Շոտլանդիայի և Ուելսի տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունում քվեարկության ներկայիս շեմին։

Փոփոխությունները համարվում են Մեծ Բրիտանիայում ընտրական համակարգի ամենամեծ բարեփոխումը 1969 թվականից ի վեր, երբ քվեարկության տարիքը 21-ից իջեցվեց 18-ի։

Տարիքային շեմի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն խորհրդարանի հաստատումից հետո, որտեղ կառավարությունն ունի վստահ մեծամասնություն։ Ընտրելու նվազագույն տարիքի իջեցումն իշխող Լեյբորիստական կուսակցության նախընտրական խոստումներից մեկն է եղել։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կա մոտ 1,6 միլիոն 16 կամ 17 տարեկան քաղաքացի։ Վերջին ընտրություններում գրանցվել էր ավելի քան 48 միլիոն ընտրող, իսկ մասնակցությունը նվազել էր մինչև 2001 թվականից ի վեր ամենացածր մակարդակը։

Խորհրդարանի հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենա 2029 թվականի օգոստոսից ոչ ուշ։ Վարչապետն իրավունք ունի վաղաժամկետ ընտրություններ նշանակել, եթե անհրաժեշտ համարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում