ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետ Փաշինյանի խնդրանքը քաղաքացիներին

Վարչապետ Փաշինյանի խնդրանքը քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև՝ խոշոր բիզնեսի համար:

«Եվ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ»,- գրել է վարչապետը:

Վարչապետը հավելել է, որ Երևան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր, այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերում են նաև մարզերին, գյուղերին:

«Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»,- նշել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում