Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Ինչպես պահպանել առողջությունը շոգ եղանակին. խորհուրդներ ՀՀ առողջապահության նախարարությունից

Ինչպես պահպանել առողջությունը շոգ եղանակին. խորհուրդներ ՀՀ առողջապահության նախարարությունից

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։

«Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ
  • Օրական խմեք 1,5-2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:
  • Խուսափեք արևից 11:00-17:00-ը ընկած ժամանակահատվածում:
  • Կրեք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:
  • Օրվա ընթացքում 1-2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:
  • Ձեր բժշկի հետ քննարկեք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:
  • Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմեք բժշկի:

Եթե ունեք շաքարային դիաբետ

  • Վերահսկեք գլյուկոզի մակարդակը:
  • Ինսուլինն ու գլյուկոմետրը պահեք համապատասխան պայմաններում:
  • Տապին սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը:
  • Վատ ինքնազգացողության դեպքում չափեք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմեք բժշկին:

Ընդհանուր խորհուրդներ

  • Օգտագործեք օդորակիչ կամ օդափոխիչ:
  • Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:
  • Սահմանափակեք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:
  • Խմեք բավարար ջուր, խուսափեք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:
  • Պլանավորեք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում