ԼԼուսինե Մուրադյան

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1-Վարդաղբյուր-Տաշիր-Մ-3 ճանապարհի մի հատվածը

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1-Վարդաղբյուր-Տաշիր-Մ-3 ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

«Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ 
 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Արման Խաչատրյանն այցելել են շինհրապարակ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։

 
Մուսայելյան գյուղում կառուցվում են մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր, կառուցվում է հողային պաստառը։ «Ճանապարհային դեպարտամենտի» պատասխանատուները շինարարի հետ քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում