Վրաստանը և Թուրքիան վերանայում են ազատ առևտրի համաձայնագիրը

Վրաստանը և Թուրքիան վերանայում են ազատ առևտրի համաձայնագիրը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ, որը Թբիլիսի է ժամանել վրաց-թուրքական գործարար համաժողովի շրջանակում:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրի ռազմավարական գործընկերությունը և նշվել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Քննարկվել են տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերը, ինչպես նաև ապրանքաշրջանառության աճը:

Վրաստանը և Թուրքիան վերանայում են ազատ առևտրի համաձայնագիրը, որպեսզի անցում կատարեն եվրոպական նորմերին: Համաժողովի շրջանակում համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը:

Փոփոխությունները տեղի են ունենում երկու երկրի առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ֆոնին։  2024 թվականին Թուրքիայի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 400 մլն դոլար, և երկրներն ակնկալում են կարճաժամկետ հեռանկարում այն հասցնել 5 մլրդ դոլարի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում