Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությանը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությանը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 262 պատգամավոր, դեմ՝ 22 պատգամավոր, 26-ը ձեռնպահ է մնացել, 22-ը չի մասնակցել քվեարկությանը:

Սվիրիդենկոն 2021 թվականից եղել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարը: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Դենիս Շմիհալին։ Նրան էլ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Սվիրիդենկոն Ուկրաինայի 19-րդ վարչապետն է և երկրորդ կինը՝ այդ պաշտոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում