ԳԳոհար Սարգսյան

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ․ նախանշվել են համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ․ նախանշվել են համագործակցության ընդլայնման նոր հեռանկարներ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման համար։

Նշեմ, որ այսօր ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու ՀՀ և ԲՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով»,- գրել է նա

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում