Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:

Այցը նպատակ ունի ամրապնդելու  համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:

Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև` առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտի բարեփոխումները և ծրագրերը:      

Նշենք, որ շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին: Մասնավորապես՝  մասնագետների փորձի փոխանակման և մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում