ԱԱնի Օհանյան

ԱՍՀՆ ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով

ԱՍՀՆ ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ այսօր այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն։  

Վերջիններս նաև շրջայց են կատարել խնամքի կենտրոնում, ծանոթացել շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակին, զրուցել կենտրոնի բնակիչների հետ։

Նշենք, որ տրանսպորտային միջոցներից 4-ը ձեռք են բերվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, իսկ 3-ը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում