ՎՎարդան Հովսեփյան

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝ ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

Համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով. Գեղարքունիքի մարզպետը՝  ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչներին

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

 

Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

 

«Կողմերը քննարկեցին մարզում փախստականների հարցերով համակարգող աշխատանքային խմբի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի միջև համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետի աշխատակազմին արդյունավետ և շարունակական աշխատանքի համար։

 

Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի համար և ընդգծեց, որ համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում