ՄՄարիամ Մխիթարյան

Պաղեստինը կոչ է անում ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ

Պաղեստինը կոչ է անում ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ

Պաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար։ Այդ մասին Բրյուսելում Եվրոպական միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանը։

Նրա կարծիքով՝ «Եվրամիությունն ունակ է վճռականորեն գործելու՝ պատերազմն ու սպանությունները դադարեցնելու հարցում»։ Դիվանագետը կոչ է արել ԵՄ-ին «լիարժեք օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքները»՝ այդ նպատակին հասնելու համար։

Աղաբեկյանը Բրյուսելում հայտարարել է նաև, որ Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ։

«Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, իրավիճակը մտահոգիչ է։ Իսրայելն Արևմտյան ափին տեղադրել է ավելի քան 900 ռազմական հսկիչ անցակետ։ Բացի այդ, Երուսաղեմը և նրա սրբավայրերը ենթարկվում են անեքսիայի և հուդայականացման ամենածայրահեղ ձևերին։ Միևնույն ժամանակ, խոշոր հրեական բնակավայրերը քաղաքն ավելի են կտրում նրա պաղեստինյան շրջաններից»,- ասել է Աղաբեկյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում