ՄՄարիամ Մխիթարյան

Ստամբուլի դատարանը Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատարանը Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ դատախազին վիրավորելու համար

Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացրել քաղաքի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ տեղի դատախազին վիրավորելու մեղադրանքով, հաղորդում է Haberturk TV-ն։

Նշվում է, որ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման։ Աղբյուրը պարզաբանել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։

Իմամօղլուի գործով լսումները տեղի են ունենում Ստամբուլի Սիլիվրի բանտում, որտեղ նա կալանավորված է մարտից՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Նիստին ներկա են եղել քաղաքապետին աջակցող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը, ինչպես նաև Իմամօղլուի փաստաբանները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում