ՎՎահե Դավթյան

Ուսման հնարավորություն Բրազիլիայի բուհերում

Ուսման հնարավորություն Բրազիլիայի բուհերում

Մեկնարկել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026 թ․ ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլիայի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն):

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանություն (հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, 7-րդ հարկ, գրասենյակ 21)։

Հարցերի և հավելյալ տեղակատվության համար անհրաժեշտ է կապ հաստատել դեսպանության խորհրդական Ժուլիու Սեզար Ֆերեյրայի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։

Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://tinyurl.com/28327fjnhttps://tinyurl.com/25p5mjhc:

Դիմումի առցանց ձևը՝ https://tinyurl.com/yy5cyzae:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում