ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզը չի մասնակցում Կիևին ԱՄՆ սպառազինություն ուղարկելու նախաձեռնությանը. Politico

Փարիզը չի մասնակցում Կիևին ԱՄՆ սպառազինություն ուղարկելու նախաձեռնությանը. Politico

Ֆրանսիան մտադիր չէ մասնակցել ամերիկյան զենքն Ուկրաինա փոխանցելու նախաձեռնությանը, որն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. և որը ֆինանսավորելու են եվրոպական երկրները։ Այդ մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթը պարզաբանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց է հանդես գալիս առաջարկությամբ, որ եվրոպացիները խրախուսեն սեփական պաշտպանական արտադրությունը՝ զենք գնելով եվրոպական արտադրողներից:

«Փարիզն այդ պատճառով չի միանա ԱՄՆ-ից զենք գնելու նախաձեռնությանը»,- գրում է պարբերականը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդներն ու Դանիան պատրաստակամություն են հայտնել ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում