ԳԳոհար Սարգսյան

Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է ուղեկցող անձի՝ երեխաների կյանքը վտանգելով ճանապարհն անցկացնելու տեսանյութին

Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է ուղեկցող անձի՝ երեխաների կյանքը վտանգելով ճանապարհն անցկացնելու տեսանյութին

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շրջանառվող աղմուկ հանած տեսանյութին։

«Այսօր համացանցում, ավագանու իմ գործընկեր Հովսեփ Կուբաթյանի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխաների մի խումբ ուղեկցող անձի ուղեկցությամբ անցնում ճանապարհը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը։ Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը օպերատիվ կերպով իրականացրել է պարզման աշխատանքներ, և հաստատվել է, որ նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ։

Նախնական տվյալներով՝ խոսքը մասնավոր զարգացման կենտրոնի սաների մասին է։ Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու ենք ԿԳՄՍ նախարարության հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով։

Միաժամանակ դիմելու ենք ՀՀ Պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում