Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարական է ներկայացրել: Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադային առաջարկել է Շմիհալին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։

«Դենիս Շմիհալի վիթխարի փորձը, անշուշտ, օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում: Հենց այս ոլորտում են այժմ կենտրոնացած երկրի առավելագույն ռեսուրսները, առավելագույն խնդիրները և շատ մեծ պատասխանատվություն։ Ակնկալում եմ ժողովրդական պատգամավորների բավարար աջակցությունը Ուկրաինայի կառավարության նոր դասավորությանը»,- նշել է Զելենսկին։

Շմիհալը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին վստահության համար:

Կառավարության ղեկավարի պաշտոնը Զելենսկին առաջարկել է փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում