Սի Ծինփինը վերահաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Սի Ծինփինը վերահաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարարը և Չինաստանի նախագահը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը քննարկել են քաղաքական երկկողմ շփումները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Չինաստան: Անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։

Սին բարձր է գնահատել Մոսկվայի հետ հարաբերությունները, վերահաստատել ռազմավարական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Չինաստանի նախագահը կարևորել է, որ Մոսկվան և Պեկինը համատեղ ուժերով պաշտպանեն երկու երկրի անվտանգությունն ու շահերը, ինչպես նաև ամրապնդեն համակարգումը միջազգային հարթակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում