ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Կիև է ժամանել ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը և ծրագրել է մնալ մեկ շաբաթ: Վերջին անգամ նա Կիևում եղել է փետրվարին: Քելոգի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է.

«Մենք քննարկեցինք խաղաղության ուղին և դրան հասնելու գործնական միջոցները։ Դա Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումն է, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ պաշտպանական զենքի գնումը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի ու նրան օգնողների դեմ պատժամիջոցները»։

Իր հերթին, նախագահի գրասենյակը հավելել է, որ զրույցի ընթացքում Զելենսկին «հաստատել է ամերիկյան զենք, առաջին հերթին՝ ՀՕՊ համակարգեր գնելու Ուկրաինայի պատրաստակամությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում