ԳԳոհար Սարգսյան

Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն

Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած  WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացրեց կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։

Մրցաշարի ընթացքում Ունանյանը հաղթանակ է տարել մի շարք փորձառու մարզիկների հետ մենամարտում, իսկ եզրափակչում արդեն գերազանցել է իտալացի մրցակցին և նվաճել Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Կամո Ունանյանը 2021-ին WUKF վարկածով Ռումինիայում արժանացել էր աշխարհի բրոնզե մեդալի, որից հետո՝ 2022-23 թթ․ մասնակցել է Եվրոպայի առաջնություններին և հաղթող ճանաչվել։  

Մարզիկի 2025 թ. մրցակցային պլանը շարունակում է մնալ հագեցած։ Առաջիկայում Ունանյանը պատրաստվում է MMA մարզաձևում երկու մենամարտի, որից հետո կմասնակցի Ռիգայում կայանալիք WUKF վարկածով Եվրոպայի առաջնությանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում