ՎՎարդան Հովսեփյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նոբելյան մրցանակակրին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նոբելյան մրցանակակրին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։

«Մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր անձի, նվիրյալ պետական գործչի և խիզախ քաղաքական գործչի, որը վճռական ջանքեր է գործադրել՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու համար։ Մոլորակի ցանկացած մասում խաղաղության հաստատումը բոլոր ազգերի համար բացարձակ նպատակ է, և լարվածության նվազման, հարևան ժողովուրդների համար առողջ մթնոլորտ հաստատելու Ձեր ջանքերն անգնահատելի են»,- նշված է շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին՝ հարևան Էրիթրեայի հետ հակամարտությունը կարգավորելու գործում ներդրած ջանքերի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում