ԼԼիլիթ Ասատրյան

Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին. Էրդողան

Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցրերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

«Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում երկարատև հանգստություն հաստատելու ջանքերին»,- Այս մասին, «Անադոլու» պետական ​​գործակալության փոխանցմամբ, նշել է նա։

Հիշեցնենք՝ 2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)։

Երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման տարբեր ասպեկտներ, սահմանազատման պետական հանձնաժողովներին հանձնարարել շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրի միջև երկկողմ բանակցությունները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում