ՄՄարի Կոստանյան

Քարերի և գորգերի ներդաշնակ խաղը Տիգրանակերտում

Քարերի և գորգերի ներդաշնակ խաղը Տիգրանակերտում

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, ‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն›› ՊՈԱԿ-ի և ‹‹Ղարաբաղ կարպետ›› ՍՊԸ նախաձեռնությամբ Արցախի Տիգրանակերտ ամրոցում տեղի է ունեցել ‹‹Վիշապների խաղը›› խորագրով ձեռագործ գորգերի և կարպետների ցուցադրություն:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, փոխնախարար Մելանյա Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը, տարբեր երկրների պատվիրակության անդամներ, զբոսաշրջիկներ, հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լեռնիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցադրությունը մեկնարկային է և շարունակական բնույթ է կրելու:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես են եկել նաև գորգագործության բնագավառում հայտնի՝ Մշակութային արժեքների փարձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ Աշխունջ Պողոսյանը, Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, ‹‹Muradian›› ապրանքանիշի հիմնադիր, ազգագրագետ Տաթև Մուրադյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում