ԿԿարմեն Ղուկասյան

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երկրորդ փուլում պայքարից դուրս է մնացել նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, որը թայ-բրեյքում զիջել է միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային:

Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 7 փուլով:

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա:

1:1 հաշվի դեպքում հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Խաղերին հնարավոր է հետևել այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում