ԳԳոհար Սարգսյան

Զելենսկին նշել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են

Զելենսկին նշել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են

Ուկրաինան գործընկերների հետ աշխատում է սեփական տարածքում զենքի արտադրության և մատակարարման ծավալների ավելացման ուղղությամբ`հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Արդեն կան լավ պայմանավորվածություններ։ Մենք նոր պայմանավորվածություններ ենք ակնկալում, հաջորդ շաբաթ այդ ուղղությամբ կաշխատենք։ Կարևոր է ամեն հաջորդ պայմանավորվածությունն իրականացնել հնարավորինս արագ, որպեսզի իրապես զգանք, որ ավելի շատ ուժ կա, ավելի շատ միջոցներ, երկինքն առավել պաշտպանված է, ավելի շատ ՀՕՊ համակարգեր կան։ Դա գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է նա տեսաուղերձում։ Նախագահը հավելել է, որ Ուկրաինան «լավ ազդանշաններ» է ստացել ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերներից։ Համաձայն բոլոր զեկույցների՝ զենքի մատակարարումներն արդեն վերականգնվել են։ «Հաջորդ շաբաթ ամերիկյան կողմի հետ կաշխատենք ռազմական մակարդակով, մասնավորապես՝ մեր զինվորականները՝ գեներալ Քելոգի հետ։ Մենք պատրաստում ենք նաև նոր եվրոպական պաշտպանական փաթեթներ։ Առաջիկայում ակնկալում ենք ուժեղ քայլեր նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման առումով՝ այս պատերազմի համար․ ճնշումը պետք է աշխատի»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում