ՄՄարիամ Մխիթարյան

Մասկի գործընկերները լքում են DOGE-ը պետական ծառայությունից նրա հեռանալուց հետո. Politico

Մասկի գործընկերները լքում են DOGE-ը  պետական ծառայությունից նրա հեռանալուց հետո. Politico

ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) առնվազն ութ ավագ աշխատակից ազատման դիմում է ներկայացրել Իլոն Մասկի՝ պետական ​​ծառայությունից հեռանալուց հետո։ Այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ DOGE-ը լքել է նաև յոթ ծրագրավորող, որոնցից մի քանիսը հասանելիություն են ունեցել պետական ​​գաղտնիքներին, ևս 3-ը նախատեսում են հեռանալ։

Սպիտակ տան աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Մասկի գերատեսչության աշխատակիցներից շատերն ի սկզբանե աշխատանքի են ընդունվել ժամկետային պայմանագրերով: Նա բացատրել է, որ «DOGE-ի ղեկավարությունը երբեք մտադրություն չի ունեցել կարիերա կառուցել պետական ծառայությունում»։

Մասկը պետական ​​կառույցից հեռանալու մասին հայտարարել է մայիսի վերջին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում