ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը, ՔԿՀ-ներում պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Քննարկման ընթացքում հստակեցվել են նախանշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում