ԼԼուսինե Մուրադյան

Խնդրել ենք հեռացնել սխալ նյութը և անճշտությունները. ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՏՀԿ հանդիպմանն առնչվող տեսանյութի մասին

Խնդրել ենք հեռացնել սխալ նյութը և անճշտությունները. ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՏՀԿ  հանդիպմանն առնչվող տեսանյութի մասին

ԱԳՆ մամուլի խոնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութին: 

 
«Հուլիսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանի կողմից Տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպման ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ հրապարակված տեսանյութում.

 

1. Նշվում է, որ կազմակերպության անդամներն ընդունել են «համատեղ կոմյունիկե», ինչը չի համապատասխանում իրականությանը. ոչ միայն կոմյունիկեի համատեղ լինելը հավաստող որևէ հիմք չկա, այլև հենց այն հրապարակող՝ ընդունող երկրի մեկ այլ հրապարակման մեջ ևս նշվում է, որ այն «նախագահողի ամփոփում է», ինչը հեռու է համատեղ ընդունված փաստաթղթից: Նույն համատեքստում այն չի կարող բնորոշվել «բանաձև», ինչն արված է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ: Այս իրականությանը չհամապատասխանող բնորոշումներն արտացոլված են «Ազատության» թե՛ տեսանյութում, թե՛ կայքէջում առկա հրապարակման մեջ:

 

Ուշագրավ է այս առնչությամբ կազմակերպության առնվազն մեկ անդամ երկրի կողմից կոմյունիկեի վերաբերյալ, այդ թվում՝ նաև հանրային արտահայտված անհամաձայնությունը:

 

2. Տեսանյութի 2:02 րոպեին հնչում է, թե «ընդունված կոմյունիկեին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել», այն դեպքում, երբ «Ազատությունը», իր հարցմանն ի պատասխան, նյութի հրապարակումից մեկ ժամ առաջ ստացել էր ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունն առ այն, որ «Մեր դիրքորոշումը կոմյունիկեում արծարծված խնդրի վերաբերյալ արտահայտված է ԱԳՆ հունիսի 23-ի հայտարարության մեջ»:

 

Նախքան այս հրապարակումն անելը՝ «Ազատություն» ռադիոկայանի գործընկերներին արդեն խնդրել ենք հեռացնել սխալ նյութը և առկա անճշտությունները:
 
Լիահույս ենք, որ հաջորդիվ մեր կողմից նման հրապարակման անհրաժեշտություն չի առաջանա»,- գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում