Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Հանցավորության կանխարգելումը՝ ռազմավարական ուղղություն․ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ

Հանցավորության կանխարգելումը՝ ռազմավարական ուղղություն․ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն գործընթացն առավել ներառական և համագործակցային դարձնելու տեսանկյունից։

Արմեն Մկրտչյանը նշել է, որ առաջիկա տարիների միջնաժամկետ պլանավորմամբ ռազմավարական ծրագրի մշակման հիմքում դրված են ինստիտուցիոնալ մոտեցումներ։
Հանցավորության կանխարգելումը ոչ միայն իրավական, այլև սոցիալական տեսանկյունից դիտարկելով՝ փոխնախարարը շեշտել է, որ հանցագործությունը պարզապես իրավախախտման դրսևորում չէ, այլ առավել խորքային երևույթ, ուստի կանխարգելման միջոցառումները պետք է ուղղված լինեն ոչ միայն հետևանքների, այլև պատճառների վերացմանը։
 
Ռազմավարական ծրագրի հիմքում միջազգային լավագույն փորձի տեղայնացումն ու արդյունավետ կիրառումն է, և այն դեռ գտնվում է լրամշակման ու լավարկման փուլում։

Ռազմավարական ծրագիրը ներառում է կարևոր մի շարք ուղղություններ, այդ թվում՝ հանցավորության վերաբերյալ տվյալների պատշաճ հավաքագրում և վերլուծություն, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառում, անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելում և այլն։
 
Ծավալվել է ակտիվ քննարկում։ Ներկաները հնչեցրել են դիտարկումներ, առաջարկություններ և հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն է տրամադրվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում