ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են զինծառայողներին առնչվող խնդիրներ

Քննարկվել են զինծառայողներին առնչվող խնդիրներ

Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի՝ 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված Հայաստանի ԶՈՒ խնդիրներն ու առաջարկվող լուծումները։

«Զինծառայողների կարգավիճակի բարձրացումն իմ աշխատանքի առաջնային սկզբունքներից է: Մեր աշխատակազմում ուսումնասիրված առաջատար երկրների փորձի հիման վրա իրավասու մարմիններին է ներկայացվել առաջարկություն՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկները Պաշտպանության նախարարության կողմից հավանության են արժանացել, որից հետո դրանք ներկայացրել եմ Հայաստանի վարչապետին՝ կենսագործելու նպատակով»,- ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նիստին քննարկվել են Զինված ուժերում կարգապահության ամրապնդման և մահվան դեպքերի նվազման, զինապարտների առողջության պահպանման, Զինված ուժերում կանանց ներգրավման, զինվորական ծառայության անցնելու և ծառայությունից արձակվելու գործընթացում առաջացող խնդիրները։ Քննարկվել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հիմնահարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում