ՄՄարո Թարվերդյան

ՄՊՀ-ն հրապարակել է «Կոլխիցին» դեղամիջոցի գների ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ն հրապարակել է «Կոլխիցին» դեղամիջոցի գների ուսումնասիրության արդյունքները

Ստացված հարցումների հիման վրա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) իրականացրել է ուսումնասիրություն ՀՀ դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ։

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուկայում առկա են հետևյալ տարբեր արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ՝ 

 

Հայկական արտադրություն – «Արփիմեդ» ՍՊԸ
Կոլխիցին 1 մգ N96
Առկա է գրեթե բոլոր դեղատներում
Միջին գինը՝ 4 100 – 4 600 դրամ
1 տուփում՝ 96 դեղահաբ

 

Իտալական (Գերմանական) արտադրություն
Կոլխիցին 1 մգ N60
Առկա է գրեթե բոլոր դեղատներում
Գին՝ 7 980 – 9 050 դրամ
1 տուփում՝ 60 դեղահաբ

 

Մեծ Բրիտանիայի արտադրություն
Կոլխիցին 0.5 մգ N100
Առկա է գրեթե բոլոր դեղատներում
Գին՝ 6 730 – 7 150 դրամ
1 տուփում՝ 100 դեղահաբ
 
Զգալի իջեցված գներով՝ պայմանավորված պահպանման ժամկետներով և իրացվելիության խնդիրներով նոր ներմուծում չի նախատեսվում:

 

Ֆրանսիական արտադրություն – «Կոլխիցին Օպոկալցիում»
Կոլխիցին Օպոկալցիում 1 մգ N20
Վերջին միջին գինը՝ 2 000 դրամ (20 հաբ)
Այժմ շուկայում բացակայում է՝ արտադրողի գործունեության դադարեցման պատճառով:

 

ԱՄՓՈՓՈՒՄ՝
Թանկացում չի արձանագրվել ֆրանսիական արտադրանքի դեպքում: Շուկայում հասանելի չեն տվյալ ապրանքի խմբաքանակները:
 
Մնացած արտադրողները շարունակում են մատակարարել՝ տարբեր չափաբաժիններով ու գներով:
 

ՄՊՀ-ն շարունակելու է հետևել դեղերի շուկայի զարգացումներին և արձագանքել գնային փոփոխությունների վերաբերյալ բոլոր ազդակներին։

 

Հարցերի կամ դիտարկումների դեպքում գրել կամ զանգահարել՝ [email protected] | 060 830 840

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում