Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Եվրախորհրդարանը հուլիսի 10-ին մերժել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Նրա պաշտոնանկությանը դեմ է արտահայտվել 360 եվրապատգամավոր, կողմ՝ 175-ը, ձեռնպահ է մնացել 18-ը։

Առաջարկը ներկայացրել է ռումինացի եվրապատգամավոր Գեորգե Պիպերեան, ստորագրել է աջակողմյան քաղաքական խմբերի 77 անդամ:

Նրանք  քննադատել են Լայենի «ոչ թափանցիկ» աշխատանքը Եվրամիության համար Pfizer պատվաստանյութերի գնումների հետ կապված և իշխանության նկատմամբ նրա ավելի ու ավելի կենտրոնացված մոտեցումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում