Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը կգա Երեւան

Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը կգա Երեւան

Ռուսաստանաբնակ հանրահայտ հումորիստ, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը գործընկերների հետ ապրիլի 24-ին լինելու է Երեւանում: Ըստ Մարտիրոսյանի, Երեւան են գալու ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլեւ սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ, նաեւ ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Comedy Club հումորային հաղորդումը չի հեռարձակվի. դրա փոխարեն կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որի շրջանակում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915-ի ողբերգական դեպքերի մասին: Գարիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է լուսաբանվի տեղեկատվական դաշտում` առաջին հերթին երիտասարդության, այն հեռուստադիտողների համար, ովքեր պատկերացում չունեն հայերի մեծ ողբերգության մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում