ՄՄարիամ Մխիթարյան

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն

Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցին, որը հարցականի տակ է դնում է ներկայիս  խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով ««Վրացական երազանքի» անօրինական վարչակարգի կողմից գրավված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Խորհրդարանականները Վրաստանին կոչ են արել անցկացնել խորհրդարանի նոր  ընտրություն, իսկ Եվրամիությանը՝ անհապաղ վերանայել Վրաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլու և նրա շրջապատի՝ նրա ընտանիքի անդամների ու ընկերությունների նկատմամբ, մասնավորապես՝ սառեցնել նրա ֆինանսական ակտիվները, վերանայել Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ու «առանց վիզայի» ռեժիմը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում