ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ապառազմականացումը «կարմիր գիծ» է Եվրոպայի համար. Լըկորնյու

Ուկրաինայի ապառազմականացումը «կարմիր գիծ» է Եվրոպայի համար. Լըկորնյու

Ուկրաինայի ապառազմականացման Ռուսաստանի պահանջն անընդունելի է եվրոպական երկրների համար, Valeurs Actuelles-ի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։

«Մեզ համար բացարձակ կարմիր գիծ է Ուկրաինայի ապառազմականացումը»,- ասել է նա Ուկրաինային «աջակցել ցանկացողների կոալիցիայի» հանդիպումից առաջ։

«Մենք չենք կարող մերժել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և միևնույն ժամանակ համաձայնել, որ այն այլևս բանակ չունենա։ Ուկրաինացիները պետք է կարողանան ապահովել իրենց սեփական անվտանգությունը»,- ընդգծել է պաշտոնյան։

Հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Հռոմում: Իտալիայի մայրաքաղաքում կանցկացվի նաև Ուկրաինայի վերականգնման խնդրին նվիրված համաժողով։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները սպառված են: Միաժամանակ կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփումների ժամանակ Մերցը պնդել է, որ Միացյալ Նահանգները շարունակի Ուկրաինային տրամադրել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում