ՄՄարի Կոստանյան

Կադրային փոփոխություններ Ոստիկանությունում

Կադրային փոփոխություններ Ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից և մեկ այլ հրամանի համաձայն՝ նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ:

Դարձյալ Ոստիկանապետի հրամանով՝ Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Հաղորդվում է նաև, որ պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը, իսկ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը:

Բացի այդ՝ Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, իսկ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում