ԼԼուսինե Մուրադյան

Հույս ունենք՝ եկեղեցին ինքնառողջացման պրոցեսով կանցնի. Հակոբ Արշակյան

Հույս ունենք՝ եկեղեցին ինքնառողջացման պրոցեսով կանցնի. Հակոբ Արշակյան

Եկեղեցու շուրջ այս խոսակցություններով, այդ թվում՝ տարբեր շրջանակներ ներկայացնող լրատվամիջոցների կողմից տարածվող, փորձ է արվում ներկայացնել, թե, իբր, սա եկեղեցու դեմ է, բայց սա հանուն եկեղեցու, հանուն արժանապատվության, հանուն հայ ժողովրդի նորմալ եկեղեցի ունենալու է կատարվում: Եվ այս քայլերը միանշանակ բերելու են դրան: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որում նա նշել էր, թե առաջնորդելու է «Հիսուս Քրիստոսի տունն ազատագրելու» գործընթացը:

«Չի կարող բարոյականությունն արտահայտվել մարդկանց կողմից, որոնք չեն կատարում իրենց ուխտը: Չի կարող նման բան լինել: Մենք մինչև հիմա չենք լսել այն մարդկանց, ում հարցադրումն արվել է, մասնավորապես՝ կաթողիկոսին արված հարցադրման պատասխանը չենք լսել: Իրավունք ունենք, չէ՞, իմանալու այդ պատասխանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է եկեղեցին թիրախավորելուն, ապա Արշակյանը կարծում է, որ գործընթացը վերագրվում է անձանց, ոչ թե համակարգին. «Եթե նույնիսկ վերագրվում է [համակարգին], ապա դա առողջացման պրոցես է: Հույս ունենք՝ եկեղեցին ինքնառողջացման պրոցեսով կանցնի»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ կարծիք հայտնելով, որ «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է» և «պետք է ազատագրվի»։ Նա նաև հայտարարել էր, որ առաջնորդելու է այդ «ազատագրումը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում