Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԱԱսպրամ Սարատիկյան

Հուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր:

Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 տարեկան տղամարդ և 23 տարեկան կին։ Նրանց ավելի ուշ միացել է 75-ամյա՝ դարձյալ օտարերկրյա քաղաքացի:

Իրավապահները պարզել են նաև, որ 40-ամյա տղամարդը հուլիսի 4-ի գիշերը փակել է հյուրատան տարածքը լուսավորող լապտերը, այնուհետև հյուրատնից դուրս բերել 75-ամյա տղամարդուն, տեղավորել ավտոմեքենայում ու հեռացել տարածքից։

Մեկնարկել են որոնողական լայնածավալ միջոցառումներ, որոնց ներգրավվել են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգիական կենտրոնի ծառայողներ ու ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։ Կարճ ժամանակում պարզվել է մեքենայի շարժման ուղղությունն ու կանգառները՝ հյուրատնից հեռանալուց հետո։ Արդյունքում հուլիսի 6-ին Հրազդան-Երևան ճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 75-ամյա տղամարդու դին՝ բռնության հետքերով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հայաստանը լքած 40 և 23 տարեկան օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում