Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄՔԴ Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնալիքների առկայության պայմաններում պետությունների պատասխանատու վարքագծի պահպանման կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պարտավորությունների կատարման հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ջանքերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում